📓 Պատմություն


Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Մի անգամ՝ հերթական թվիթերյան սփեյսի ժամանակ, Ակելան որոշեց, որ պետք է զրուցակիցների հետ կիսվի իր պատրաստած հերթական գլուխգործոցով՝ ելակի մարշմելլոուի նկարով։ Սակայն նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ պահին ներկաներից մեկը՝ Ծառի վրի ցելաֆոնը, տեսնելով նկարը, կբացականչի՝ «Արա ես վախում եմ սրանից․․․»։

Փորձելով փրկել իրավիճակը՝ մյուս մասնակիցները փորձեցին պարզել, թե ինչ է պատահել, և հանկարծ Ծառի վրի ցելաֆոնը բացատրեց, որ իր մոտ կա, այսպես կոչված, «տրիպոֆոբիա», որը բժշկական տերմին է։ Երբ նրան հարցրին, թե ինչ է դա, նա պատասխանեց՝ «Դե էն, որ ծակերից վախենում ես»։

Այդ պահին Ակելան, փորձելով հանդարտեցնել իրավիճակը, նշեց, որ պետք է պայքարել այս ամենի դեմ․ իսկ ո՞րն է ծակերի դեմ պայքարելու լավագույն տարբերակը․․․ Բի՛նգո, իհարկե կուսակցության հիմնումը, որը կկոչվի՝ «Միացյալ՝ Ընդդեմ Ծակերի», կամ համառոտ՝ «ՄԸԾ»:

Կուսակցության հիմնադրման ամսաթիվ է համարվում 2023 թվականի հունվարի 14-ը, հիմնադիր անդամներն են Ծառի վրի ցելաֆոնն ու Ակելան։

Հետագայում՝ նույն թվականի նոյեմբերի 11-ին կուսակցությանը միացավ ԿարԿանդակը։

Ավելի ուշ՝ 2024-ի հունիսի 23-ին կուսակցությանը միացավ նաև Սապֆիրան։

Կուսակցությունը միշտ բաց է բոլոր գաղափարակիցների համար։

Photo

Ի՞նչ է տրիպոֆոբիան

Տրիպոֆոբիա (հուն․՝ τρύπα` «փոս, անցք» և հուն․՝ φόβος՝ «վախ» բառերից), ֆոբիա (ինտենսիվ, իռացիոնալ վախ կամ անհանգստություն) անկանոն նախշերից կամ փոքր անցքերի ու թմբերի փնջից։ Այն պաշտոնապես չի համարվում հոգեկան խանգարում և գիտական գրականության մեջ հազվադեպ է հանդիպում։ Թեև կատարվել են տրիպոֆոբիայի ընդամենը մի քանի հետազոտություններ։

Ավելին կարող եք իմանալ Վիքիպեդիայից:

Photo

Այլ ծակեր

Վերոնշյալ սփեյսի ժամանակ Ակելան ուղարկեց նաև իր պատրաստած բելգիական վաֆլին, որին, ի զարմանս բոլորի, Ծառի վրի ցելաֆոնը կրկին արձագանքեց՝ «Արա հլը ծակերին․․․»:
Սա արդեն բեկումնային էր, և չէր կարելի իրավիճակն այսպես թողնել։ Ակելան առաջարկեց հիմնել կուսակցությունը հենց տեղում՝ այդ պահին, իսկ Ծառի վրի ցելաֆոնին առաջարկեց ստեղծել կուսակցության լոգոն։

Photo

Առաջին լոգոն

Առաջին լոգոն ստեղծվեց հենց տեղում՝ Ծառի վրի ցելաֆոնի կողմից, հեռախոսի հավելվածի միջոցով։ Այն ներառում է լոտոսի սերմերի նկարը՝ որպես ծակերի աղբյուր՝ ներառված ժխտման նշանի մեջ։ Սա անկյունաքար հանդիսացավ «ՄԸԾ»-ի համար, քանի որ հետագա լոգոները հենց այս լոգոյի վրա էին հիմնվելու։

Photo

Երկրորդ լոգոն

Երկրորդ լոգոն ստեղծեց Ակելան, որը նույնպես երկար կյանք չունեցավ, քանի որ պետք էր ավելի հասարակ, լուրջ մի բան, որը կկարողանար լիարժեք բնութագրել կուսակցության նպատակն ու անելիքը։

Photo

Երրորդ լոգոն

Երրորդ լոգոյի հեղինակը կրկին Ակելան է, ով անքուն գիշերներ անցկացնելուց հետո գտավ օպտիմալ լուծում ու այն օգտագործեց կուսակցության կայքի պատրաստման ընթացքում, և այն ծառայեց բավականին երկար։

Photo

Չորրորդ՝ վերջնական լոգոն

Վերջին լոգոյի ընտրության պատճառը դարձավ միգուցե Զարուհին, ով շարունակ բողոքում էր ու Ակելային մեղադրում տրիպոֆոբիա տարածելու մեջ։ Մենք էլ դե աղջկեքին սիրող-հարգող մարդիկ ենք, ըմբռնումով մոտեցանք։

Photo

Loading...