👁️‍🗨️ Տեսլական


Միացյալ՝ Ընդդեմ Ծակերի

Ինչո՞ւ հենց «ՄԸԾ»:

Բանն այն է, որ «ծակը» մեր բառապաշարում հայտնի է որպես բազմիմաստ բառ․ ծակ շոր, ծակ փուչիկ, ծակ պրոֆեսոր, տաք ծակ և այլն․․․ Ամեն ինչ ինդիվիդուալ է և թողնված է ընթերցողի կամ ընկալողի հայեցողությանը, թե ընդդեմ ինչի է պայքարում։ Մենք որոշել ենք պայքարողներով հավաքվել մի տեղ և փակել այս կյանքի ծակերը։ Սա՛ է մեր միակ տեսլականը։

Ծակերը փակելու լավ միջոցներ են, օրինակ, ծեփամածիկը, թել-ասեղը, սկոչը, պլաստիլինը, չիվին, սոսինձը և այլն․․․

Կուսակցությանն անդամագրվելու համար կարող եք ուղարկել հայտ՝ նկարագրելով, թե ինչն է Ձեզ դրդել միանալու մեր անձնվեր պայքարին, ինչպես նաև առաջ քաշել ծակերի և նրանց փակմանն ուղղված նոր օրինակներ։

Հարգանքներով՝ «ՄԸԾ» թիմ ❤️

Photo

Loading...